27.02.2021. Կորոնավիրուսի հետևանքով 7 մահ է գրանցվել
Առողջություն
11:28 27/02/2021
Հայաստան

27.02.2021. Կորոնավիրուսի հետևանքով 7 մահ է գրանցվել

Երեկ կատարվել է 3977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք:

«Ունենք 144 առողջացած և 7 մահվան դեպք»,-նշում են Առողջապահության նախարարությունից։

Փետրվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 724606 թեստավորում:

 

Placeholder
27.02.2021. Կորոնավիրուսի հետևանքով 7 մահ է գրանցվել