Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
28.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 4 007 հիվանդ
Երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, կա 85 առողջացած, գրանցվել է մահվան 2 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է:
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 4 007 հիվանդ։
Փետրվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որոնցից 163394-ն` առողջացած, 3192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում:
