Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը
Իրավունք
12:36 01/03/2021
Հայաստան

Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է, որ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը:

«Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր  ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին: 

Հատուկ քննչական ծառայության այս անգործությունը բողոքարկվել էր դատարան:

Դատարանն (դատավոր Հ.Մանուկյան) այսօր որոշել է՝

«Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի կողմից ներկայացված բողոքը բավարարել: Ճանաչել Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:»:

Դատարանն ըստ էության հաստատել է, որ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:

Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է»,- գրել է Ա. Զոհրաբյանը:

Placeholder
Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը