Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան
Քաղաքական
16:10 01/03/2021
Հայաստան

Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրում է.

«Քաղաքական ճգնաժամի պայամններում հիշել են Հանրապետության նախագահի լիազորությունները: Բայց ինչ լիազորություններ ունի նախագահը Սահմանադրության պահպանման ոլորտում, երբ խոսքը գնում է պաշտոնատար անձանց նշանակման մասին:

Վարչապետի՝ սրան -նրան պաշտոնի նշանակելու կամ ազատելու առաջարկությունների սահմանադրականության ստուգումը որն է: Սահմանադրական դատարանը ոնց է ստուգելու մի փաստաթղթի սահմանադրականություն, որն անգամ իրավանորմ չի պարունակում:

Սահմանադրական դատարանն ու նախագահը բան ու գործ չունեն հա, պիտի զբաղվեն վարչապետի առաջարկություններ ներկայացնելու իրավական ձևական մեխանիզմների պահպանման նկատմամբ ստուգումներ իրականացնելով ու սրա անունն էլ դնեն ճգնաժամի սահմանադրական հաղթահարում:

Նախագահն իր սահմանադրական առաքելությանն համարժեք լիազորություններ չունի ու դեռ այս պայմաններում իրավունքի որոշ «լուսատուների» կողմից նրա ծիսական շարժումներն անգամ որակվում են սահմանադրության կոպիտ խախտում: Սահմանադրության խախտում չի, ուղեղի խախտում է: Ազգովի տգիտության պատանդ ենք»։
 

Placeholder
Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան