Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան
Քաղաքական
09:53 01/03/2021
Հայաստան

Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան

«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։

Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը։

Շանտաժի, նեղվածության արտահայտման հիմնական նպատակը համեմատաբար էժան սպառազինության ստացման ակնկալիքն է ՌԴ-ից, և ինչու չէ, Հայաստանին վաճառվող  զինտեխնիայի մասով որոշակի ճնշումների գործադրումը։ Ադրբեջանը կփորձի թեման օգտագործել՝ ՌԴ-ից ստանալու նաև այնպիսի սպառազինություն, որոնց առ այս պահը ստանալ չի հաջողվել։

Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է ոչ միայն պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները, այլ հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը»։

Placeholder
Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան