Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գոյություն ունի իշխանություն և պետականություն, պետություն: Ես միշտ կանգնած եմ եղել պետության, պետականության, ազգի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:
Նա նշեց, որ իշխանությունները գալիս ու գնում են, մնայուն է ազգը, պետությունը, եկեղեցին:
«Մեր հիմնական կողմնացույցը պետք է լինի եկեղեցին և բանակը: Այսօր ինքներս տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Կանգնած եմ բանակի ու եկեղեցու կողքը, խորհուրդ կտամ մեր համախոհներին, ժողովրդին կանգնել բանակի ու եկեղեցու կողքը, քանի որ իշխանությունը ժամանակավոր է»,- ասաց Ա. Թովմասյանը:
Անդրադառնալով այսօրվա հանրահավաքներին՝ հրավիրված և ընդդիմության, և իշխանության կողմից, նա ընդգծեց, որ չպետք է գնալ որևէ բախման. «Մեկ ազգ ենք, պետք է լինենք միասնական։ Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց մեկ ազգ ենք, իշխանությունը չպետք է տանի բախումների: Ինձ թվում է, որևէ մեկը չի ցանկանում, որ բախումներ ունենանք:
Բայց քանի որ իրավիճակը սրված է, հասկանում ենք, որ կարող են լինել տարբեր պրովակացիներ, հորդորում եմ ժողովրդին ոչ մի պրովակացիայի չգնալ, լինել համախմբված, հավաքվեն Բաղրամյան պողոտայում»:
Նա դիմեց ԱԺ պատգամավորներին՝ լինելով ժողովրդի ներկայացուցիչները, պետք է, ըստ Ա. Թովմասյանի, ամեն ինչ անեն ճգնաժամը լուծելու և բախումներ թույլ չտալու համար:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում ժամը 18:00-ին Հայրենիքի փրկության շարժումը հրավիրել է հանրահավաք: