Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Քաղաքական
10:40 01/03/2021
Տարածաշրջան

Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիան  արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդին՝ Թեհրանի այն հայտարարությունների պատճառով, որ Անկարան խախտել է Իրաքի ինքնիշխանությունը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Anadolu գործակալությունը:

Արտաքին գործերի նախարարությունում Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Անկարան ակնկալում է Թեհրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, այլ ոչ թե դրա դեմ:

Նշվում է, որ նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին քրդական Rudaw լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը դեմ է Իրաքում Թուրքիայի միջամտությանը, ինչպես նաև Անկարային կոչ էր արել զորքերը դուրս բերել այս երկրի տարածքից և հարգել միջազգային սահմանները:
 

Placeholder
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն