2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել
Տնտեսություն
10:18 01/03/2021
Հայաստան

2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 7.5%-ով:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 10.3 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 15.1%-ով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գների ինդեքսն աճել է 4.5 %-ով, արդյունաբերական ապրանքներինը՝ 5.5%-ով:

Հրապարակված տվյալներով, 2020 թվականի հունվարի համեմատ այս տարվա հունվարին եղել է ընդամենը երկու փոքր դրական ցուցանիշ՝ 0.8%-ով ավելացել են շինարարության, 2.2 %-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ 

Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ դիտարկված ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նվազել է 3.8%-ով, որից պետական հատվածում անկումը կազմել է 0.1%, իսկ ոչ պետականում՝ 4.4 %:

Արտաքին առևտրաշրջանառությունն էլ նվազել է 16.8 %-ով, որից արտահանումը՝ 11.3 %-ով,  ներմուծումը՝ 20%-ով:
 

Placeholder
2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել