Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղարաբաղի հարցով ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետերի չորրորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ տեսակապով
Փոխվարչապետերի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբի նոր հանդիպումը կանցկացվի այսօր՝ մարտի 1-ին, տեսակապի ֆորմատով: Այս մասին, Tass-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ աշխատանքային խմբի երրորդ հանդիպման արդյունքներից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։
«Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումն անցկացնել տեսակապի միջոցով՝ 2021 թվականի մարտի 1-ին», - ասել է նա:
Երրորդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տրանսպորտային և տնտեսական հարաբերությունների ոլորտում համաձայնագրերի կատարման ընթացքը:
Ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնք բխում են Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերից։
«Կողմերը դիտարկել են փորձագիտական խմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների հարցերով, ինչպես նաև դրանց անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակներ»,-ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով, հանդիպման ընթացքում կողմերի իրավասու մարմիններին առաջարկվել է կատարել գույքագրում ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի՝ վերոհիշյալ փոխադրման իրականացման վերաբերյալ: