Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
Առողջություն
11:23 02/03/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  5 դեպք: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20 716 թեստավորում:
 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք