Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող
Սպորտ
18:44 02/03/2021
Հայաստան

Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարում հաղթանակ է տոնել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հատկապես տպավորիչ է եղել եզրափակչում Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի  Շմագի Բոլկվաձեի նկատմամբ ժամանակից շուտ տոնած (9։1) հաղթանակը:

Մալխաս Ամոյանի թիմակիցներից Կարապետ Չալյանը / 82 կգ/ գրավել է երկրորդ, իսկ Գևորգ Ղարիբյանը /60 կգ/ և Հրաչյա Պողոսյանը /63 կգ/՝ երրորդ տեղը:

Կիևի միջազգայինում մրցել են նաև ազատ ոճայինները: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Հովհաննես Միխիթարյանը /86 կգ/ կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին:

Placeholder
Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող