Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան
Իրավունք
13:17 02/03/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան ու վանկարկեցին «Ազգ, բանակ, հաղթանակ»:

«Այսօրվա այս անօրինական իշխանությունը, հանձինս դասալիք Նիկոլ Փաշինյանի,  փորձում են դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, ովքեր ազատագրել են Շուշին: Իսկ սա ոչ թե հանձնել է  Շուշին, այլ ծախել է ու երեկ Հրապարակից փորձում էր ծաղրել ազգային հերոսներին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ թուրքական միջնորդությամբ և  հովանավորությամբ դատավարության դատախազական ներկայացուցիչները եկան, հավաքի մասնակիցներն այդպես՝ ճանապարհը փակելով,  իրենց վերաբերմունքն արտահայտեցին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը կոչ արեց նրանց, ովքեր հավատում են, որ փառապանծ գեներալներին են միայն և ամենակարևոր գրավականը մեր անկախության և հոզորության, ովքեր պատրաստ չեն դավաճանի հետ շարունակել գոյակցությունը, մարտի 3-ին ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում մասնակցել Հայրենիքի փրկության շարժան հանրահավաքին:

Ռ.Քոչարյանի աջակիցները մի քանի րոպե Արշակունյանց պողոտայի մի կողմը փակելուց հետո  հավաքվեցին դատարանի դիմաց:

Անդրանիկ Թևանյանն այնուհետև առաջարկեց երթով շարժվել ու միանալ Բաղրամյան պողոտայում շուրջօրյա հավաք անցկացնող քաղաքացիներին 

Հիշեցնենք, որ ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), պետք է շարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան