Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է
Քաղաքական
17:15 03/03/2021
Հայաստան

Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կառավարության ու Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը տարածել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ Իսկանդերը պայթում է 10 տոկոսով, և որ Իսկանդերը 80-ականների զենք է»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Նա կարծիք հայտնեց, որ ամենայան հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում։

«Համբերեք, կտեսնենք։ Մյուս հարցերին կպատասխանեմ կամ ներկայացման ընթացքում, կամ վերջում»,-նշեց Սերժ Սարգսյանը։

Placeholder
Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է