88 տարեկանում վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը
Օրվա թեմա
11:59 03/03/2021
Հայաստան

88 տարեկանում վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը

Վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը։ Այս մասին գրել է օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը։

«Նա հայ կնոջ հավաքական կերպար էր, իրենով համարձակ ներկայանում էինք աշխարհին։ Ափսո՜ս, որ նոսրանում է մեզ շրջապատող իրական Մեծերի շարքը...»,-գրել է Հասմիկ Պապյանը։

Թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը 88 տարեկան էր։
Նրա նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված է եղել հենց նրա համար և նվիրվել է նրան։ Նրա լեգենդար անունը դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ։ 1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարը։

Վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը։ Նա հայ կնոջ հավաքական կերպար էր, իրենով համարձակ ներկայանում էինք աշխարհին։ Ափսո՜ս, որ նոսրանում է մեզ շրջապատող իրական Մեծերի շարքը...

Posted by Hasmik Papian on Tuesday, March 2, 2021

Placeholder