Բաքուն պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների
Քաղաքական
10:55 03/03/2021
Տարածաշրջան

Բաքուն պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների

Ադրբեջանը պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: Այս մասին Ռիա Նովոստիին ասել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում նա այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում:

«Մեզ համար ամենակարևոր թեման հայ ռազմագերիների և գերիների վերադարձն է Ադրբեջանից: Եվ ես այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը։ Գիտեմ, որ նրանք հարյուրից ավելի են, բայց ես հստակ թիվ չունեմ: Եվ, հետևաբար, մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք նաև պարզել, թե քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքու - խմբ.) դա ավելի լավ գիտեն:

Ռազմական գործողությունների պատճառով դա պարզ է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, որոնց մենք գիտենք, որ գտնվում են Ադրբեջանում, և դեռ կա անհայտ կորածների ցուցակ: Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են», - ասել է Սինանյանը։

Նրա խոսքով, Երևանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի իր ներդրումն ունենալ այս խնդրի կարգավորմանը:

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին, իսկ նմացած պատանդներին անվանեց «դիվերսանտներ»։
 

Placeholder
Բաքուն պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների