Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
«Ես ունեմ կանխավարկած, որ դատարաններին պետք է վերաբերվել հարգանքով։ Եվ դատարաններն այս տարիների ընթացքում, շատ ցավալի բացառություններով, հաստատել են իրենց հավատարմությունը իրավունքի գերակայությանը»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, եթե Արա Սաղաթելյանի գործով այս դատավարության ընթացքում նույն հավատարմությունը դրսևորվի իրավունքի գերակայության նկատմամբ, «ապա ամենայն հավանականությամբ մենք կունենանք քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի ազատ արձակում հենց այսօր»։
Նա լիահույս է, որ այսօր հենց այդպես էլ կլինի։
Ռուբեն Մելիքյանը, վկայակոչելով ԱԺ-ում վերջին երկու օրերին տեղի ունեցած քննարկումները, հայտարարեց՝ դատական իշխանությունը կարողացել է այս ճգնաժամային պահմաններում ձևավորել պետական մոտեցում, նույնսիկ այն պարագայում, երբ իշխանություններն ամբողջութամբ հակապետական գործունեություն են ծավալում։
«Սա շատ կարևոր է նաև ապագայի Հայաստանի համար, քանի որ ապագայի Հայաստանում պետք է շարունակենք ունենալ անկախ դատական համակարգ։ Անկախ այն բանից, թե ով կլինի իշխանություն, դատական համակարգը պետք է պահպանի այս արժեքները»,-նշեց իրավապաշտպանը։
Պատասխանելով Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա նիստի հնարավոր ելքի մասին հարցին, Մելիքյանն ասաց, գործը բացարձակ անկանխատեսելի է, քանի որ դրա հիմքը խիստ անտրամաբանական է։
«Ես չեմ բացառում, որ վաղը մեկին նույն մեղադրանքն առաջադրեն, ով առնչություն է ունեցել այդ VPN-ի հետ, հետո բռնեն, հետո կալանավորման որոշում տան կամ չտան։ Գիտեք, այս գործը ոտքից գլուխ ծաղր է, ամոթալի է առնչություն ունենալ այս գործի հետ։ Ցավոք սրտի, մենք ունենք հերթական ծաղրը ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար»,- ասաց Մելիքյանը։