Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց մեկ պատգամավոր
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծի քվեարկությունը, որը ստացավ ընդամենը 1 կողմ ձայն, ինչը նշանակում է , որ փաթեթը չընդունվեց:
Պատգամավորներն այդ կերպ արձագանքեցին ԿԳՄՍ նախագահ Վահրամ Դումանյանի կոչին, որն առաջարկեց դեմ քվեարկել և նախագիծը տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմ, որպեսզի հնարավոր լինի նրանում նոր փոփոխություններ կատարել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, խորհրդարանը երկորդ քվեարկությամբ օրենքի փաթեթը տեղափոխեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ:
Պատգամավորները կողմ քվեարկեցին նաև՝
«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին (առաջին ընթերցմամբ),
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ) օրենքների նախագծերին: