04.03.2021. Կորոնավիրուսի 491 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
Առողջություն
11:06 04/03/2021
Հայաստան

04.03.2021. Կորոնավիրուսի 491 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Առողջացել է 179 հիվանդ: Մեկ օրում մահացել է 7 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Մահվան ևս  820 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4028 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում:


 

Placeholder
04.03.2021. Կորոնավիրուսի 491 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է