Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման հետազոտությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF): Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մեծահասակների մոտ լաբորատոր և կլինիկական հետազոտությունների արդյունքները:
«EMA-ն կգնահատի Sputnik V պատվաստանյութի ԵՄ ստանդարտներին համապատասխանելիությունը` արդյունավետության, անվտանգության և որակի առումով»,-հայտնել են հիմնադրամից:
Նշենք, որ Sputnik V-ը կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցն արդեն գրանցվել է 42 երկրի կողմից, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում է 1,1 միլիարդը։