Արցախի հարավում որոնումներն արդյունք չեն տվել
Քաղաքական
10:17 04/03/2021
ԼՂՀ

Արցախի հարավում որոնումներն արդյունք չեն տվել

Երեկ Արցախի հարավում  իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: 

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

Placeholder
Արցախի հարավում որոնումներն արդյունք չեն տվել