«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չի՞ վստահում ԱԱԾ-ին
Օրվա մամուլ
09:40 05/03/2021
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չի՞ վստահում ԱԱԾ-ին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ մարմինների համակարգից: Սա այն ծառայությունն է, որն ապահովում է վարչապետի և նրա ընտանիքի անվտանգությունը։

Պահպանության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը» և այլն։

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին և սեփական պահպանությունը որոշել է իր ենթակայության տակ վերցնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում


 

Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չի՞ վստահում ԱԱԾ-ին