Բեքարյան. ԱԱԾ անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը, տեսեք, ինչ պոպուլյար է դարձել
Քաղաքական
16:51 05/03/2021
Հայաստան

Բեքարյան. ԱԱԾ անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը, տեսեք, ինչ պոպուլյար է դարձել

Սոցիալական ցանցում «Գագիկ Սողոմոնյան» անունով գրանցված կեղծ օգտատիրոջ գործով ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքագետ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը պնդում է՝ ցանկացած պրոդյուսեր կնախանձեր Գագիկ Սողոմոնյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

«ԱԱԾ-ի անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը էսօր տեսեք, ինչ պոպուլյար է դարձել։ Այսօր ի՞նչ նպատակների մասին ենք խոսում։ Մարդն իր երազում նման բան չէր կարող պատկերացնել, բայց մենք ունենք էդ իրողությունը»,-ասաց Բեքարյանը վերաքննիչ դատարանի դիմաց։

Նրա խոսքով, այս իրավիճակն է բոլոր ոլորտներում։ 

Բեքարյանի մոտ ֆեյքի դեմ ԱԱԾ պայքարը բազմաթիվ հարցեր է առաջացնում, ինչո՞ւ փակել չեն տալիս ահդ էջը, ինչո՞ւ է ռասկրուտկա անում այդ էջը։

«Էդ չփակելով ի՞նչ խնդիր են լուծում։ Ամեն ինչ 100 տոկոսով պարզ է»,-ասաց Բեքարյանը։

Հիշեցնենք, որ այս պահին վերաքննիչ դատարանը հրապարակում է նույն  ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքի դեմ փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը։

 

Placeholder
Բեքարյան. ԱԱԾ անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը, տեսեք, ինչ պոպուլյար է դարձել