Օկուպացված Շուշիում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել ԽՍՀՄ պետական գործիչ Հովհաննես Թևոսյանի հուշարձանը
Օրվա թեմա
11:54 05/03/2021
ԼՂՀ

Օկուպացված Շուշիում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել ԽՍՀՄ պետական գործիչ Հովհաննես Թևոսյանի հուշարձանը

Օկուպացված Շուշիում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել, գետնին տապալել ԽՍՀՄ պետական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Հովհաննես (Իվան)  Թևոսյանի կիսանդրին։

Հովհաննես Թևոսյանը բնիկ Շուշիից էր․ ծնվել էր 1902թ․-ի հունվարի 4-ին Շուշիում:

1927-1936 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողովրդական տնտեսության ոլորտում։ 1936-1939 թվականներին` ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության ժողկոմի 1-ին տեղակալ, 1939 թվականից` նավաշինական արդյունաբերության, 1940 թվականից՝ սև մետալուրգիայի ժողկոմ, 1948-1950 թվականներին՝ մետալուրգիական արդյունաբերության, 1950-1953 թվականներին՝ սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար, 1956 թվականից՝ ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում։ 1937-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։

Հովհաննես Թևոսյանը մահացել է 1958թ. մարտի 30-ին Մոսկվայում և հուղարկավորված է Կրեմլի պատի գերեզմանատանը։ Այստեղ թաղվել են Խորհրդային Միության պետական, կուսակցական ու ռազմական գործիչները։
 

Placeholder