Մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն. Արամ Առաջին
Քաղաքական
09:18 05/03/2021
Հայաստան

Մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն. Արամ Առաջին

Երևանի  երկու տարբեր հրապարակներում հավաքված նույն ժողովրդի զավակների միջև անհրաժեշտ է փոխադարձ հասկացողության և վստահության կամուրջներ հաստատել։  Այս մասին գրել է Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում։

«Ավելին՝ հայրենի մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն՝ Հայաստանի փրկության և հզորության համար։  Սա պետք է դառնա օրվա հրամայականը։ Սա է պահանջում հայրենիքի նկատմամբ յուրաքանչյուր հայի ունեցած հավատարմությունն ու պարտավորությունը։ Հայրենիքի ներկան ու ապագան ճշտողը ժողովրդի հավաքական կամքն է»,- գրել է Արամ Առաջինը։

Երեւանի երկու տարբեր հրապարակներու վրայ հաւաքուած նոյն ժողովուրդի զաւակներուն միջեւ անհրաժեշտ է փոխադարձ հասկացողութեան...

Posted by His Holiness Aram I on Thursday, 4 March 2021

 

Placeholder
Մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն. Արամ Առաջին