Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է նախնական 2 զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Օրվա թեմա
10:06 05/03/2021
ԼՂՀ

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է նախնական 2 զինծառայողի մասունք. ԱԻՊԾ

Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

 ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ, սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշվում է, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Պատերազմի օրերին  տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Placeholder
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է նախնական 2 զինծառայողի մասունք. ԱԻՊԾ