Աշխարհի ամենատարեց՝ 118-ամյա բնակիչը Ճապոնիայում կտանի Օլիմպիական ջահը
Աշխարհում
12:40 05/03/2021
Աշխարհ

Աշխարհի ամենատարեց՝ 118-ամյա բնակիչը Ճապոնիայում կտանի Օլիմպիական ջահը

Աշխարհի ամենատարեց մարդը` Ճապոնիայի 118-ամյա բնակչուհին մայիսին կտանի  Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ջահը, հայտնում է «Սի-Էն-Էն»-ը։

Կանե Թանաքան, որի մոտ երկու անգամ քաղցկեղ է ախտորոշվել, որը վերապրել է երկու համավարակ, ջահը կվերցնի այն ժամանակ, երբ այն կանցնի Շիմեով՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, որտեղ ինքն ապրում է։

Չնայած նրան, որ Թանաքան հիմնականում տեղաշարժվում է անվասայլակով, այնուամենայնիվ, նա վճռական որոշում է կայացրել, որ ջահը պահելիս կքայլի։

Ըստ աղբյուրի, ճապոնուհին միջոցառման համար ընտանիքի կողմից իր ծննդյան օրը նոր սպորտային կոշիկներ է ստացել։

Կանե Թանաքան ծնվել է 1903 թվականին։ Նա չորս երեխա ունի։ Իր ողջ կյանքի ընթացքում ճապոնուհին աշխատել է բրնձի խանութում և թոշակի է անցել միայն 103 տարեկանում: Նա ունի հինգ թոռ և ութ ծոռ:

Օլիմպիական ջահը կրողների նախորդ ռեկորդակիրների թվում են բրազիլացի Աիդա Գեմանկեն, որը ջահը վառել է 2016 թվականին Ռիոյի ամառային խաղերի ժամանակ 106 տարեկանում, և սեղանի թենիսիստ Ալեքսանդր Կապտարենկոն, որը ջահով վազել է 2014 թ. Սոչիի ձմեռային խաղերում՝ 101 տարեկանում։

Placeholder
Աշխարհի ամենատարեց՝ 118-ամյա բնակիչը Ճապոնիայում կտանի Օլիմպիական ջահը