Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը
Աշխարհում
10:09 06/03/2021
Աշխարհ

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը

Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 75 հազարով՝ կազմելով 75, 495: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակումների թիվը հասնում է 10, 869, 227-ի: Միևնույն ժամանակ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կազմում է 262, 770:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 9.6 միլիոն պացիենտ:

Placeholder
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը