Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը
Աշխարհում
18:54 06/03/2021
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից մինչ օրս վիրուսով վարակվել է ավելի քան 116 միլիոն մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Բացի այդ, ըստ վերջին տվյալների՝  աշխարհում COVID-19-ի հետևանքով մահացությունների թիվը 2,5 միլիոն է: Միևնույն ժամանակ, վարակվելուց հետո 65,6 միլիոն մարդ լիովին ապաքինվել է:


10 միլիոն և ավելի կորոնավիրուսով վարակված քաղաքացիեր ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 28,8 միլիոն դեպք:
 

Placeholder
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը