Պելեն անվանել է իր ժառանգորդին ֆուտբոլում
Սպորտ
18:17 06/03/2021
Աշխարհ

Պելեն անվանել է իր ժառանգորդին ֆուտբոլում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հիացած է «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան  Մբապեի խաղով։ Ֆուտբոլի արաքան հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ իր ժառանգորդը։

«Երբ ես ասում եմ, որ Մբապեն կարող է դառնալ իմ ժառանգորդը, ես չեմ կատակում։ Նա նույնպես արագ է վազում, ինչպես ես։ Կիլիանն նախապես գիտի, թե ինչ պետք է անի գնդակով։ Նա կարողանում է գտնել լավագույն որոշումները։ Նա արագ է մտածում։ Այս ամենը շատ կարևոր է ժամանակակից ֆուտբոլում»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Պելեն։

Այս մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում 23 խաղում 18 գոլի հեղինակ է։
 

Placeholder
Պելեն անվանել է իր ժառանգորդին ֆուտբոլում