Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Առողջություն
12:34 06/03/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Արցախում մարտի 5-ին կատարվել  է 35 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  5 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395  դեպք: Կատարվել է 20 886 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել