Բայդենն երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
Քաղաքական
10:17 06/03/2021
Տարածաշրջան

Բայդենն երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտնում է Սպիտակ տունը:

Բայդենի այս քայլը սպասելի էր. 1995-ին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք սահմանված պատժամիջոցներն այս ողջ ընթացքում ամեն տարի երկարաձգվում էին, նաև բազմիցս փոփոխվում էին հետագա վարչակազմերի կողմից:

«Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ զենքի տարածումը և հրթիռների և այլ զենքերի մշակումը, ահաբեկիչներին աջակցելը, ... այս ամենը շարունակում է մնալ անսովոր և արտառոց սպառնալիք ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ տնտեսության համար », - ասվում է Բայդենի ստորագրած փաստաթղթում:
 

Placeholder
Բայդենն երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները