ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ
Քաղաքական
10:27 06/03/2021
Աշխարհ

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ

Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը փորձում են պատվաստանյութերի մատակարարումը օգտագործել որպես դիվանագիտական խնդիրների լուծման գործիք։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի խոսնակ  Ջեն Փսակիի խոսքը։

«Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Չինաստանի կողմից պատվաստանյութերը դիվանագիտական նպատակներով օգտագործելու փորձերով», - ասել է Փսակին:

Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները միջազգային կոորդինացման մեխանիզմների միջոցով աջակցում է կորոնավիրուսային պատվաստանյութերի տարածմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը երկրորդ տեղն է զբաղեցրել այն հաստատող երկրների շարքում ՝ շրջանցելով ամերիկյան «Pfizer» դեղամիջոցին։

Placeholder
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ