Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ Panorama.am-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ այսօր մեկ խումբ որոնումները շարունակում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Աշխատանքներն արդյունքներ չտալու հետ կապված նա նշեց, որ նախորդ օրերին կատարված որոնողական աշխատանքների ժամանակ փրկարարական ջոկատներն անցել են տարածքների 99 տոկոսով։
«Մենք մտածում ենք, որ հնարավոր է ադրբեջանական կողմը նախապես հավաքել է աճյուններն ու հուղարկավորել։ Սպասում ենք, եթե մարդկային գտնվեն, վերադարձնեն մեզ»,- ասաց Հ. Թադևոսյանը։
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: