07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Առողջություն
11:23 07/03/2021
Հայաստան

07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք: Առողջացել է 130 մարդ։ Մեկ օրում մահացել է 3 մարդ։  Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացևած տվյալներով, մարտի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174679 դեպք, որոնցից 164784-ն` առողջացած, 3221-ը` մահվան ելքով: Մահվան ևս  825 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4046 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5849 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 751240 թեստավորում:

Placeholder