08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:08 08/03/2021
Հայաստան

08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Առողջացել է 170 մարդ։ Մեկ օրում մահացել է 8 մարդ։ Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175016 դեպք, որոնցից 164954-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով: Մահվան ևս  829 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4054 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6008 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 753705 թեստավորում:

Placeholder
08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է