«Ֆեյսբուքում» ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Վասիլի Պիսկարև
Իրավունք
19:06 08/03/2021
Աշխարհ

«Ֆեյսբուքում» ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Վասիլի Պիսկարև

Արտասահմանյան սոցիալական ցանցերում ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգության համար: Այս գնահատականը տվել է Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը, հաղորդում է «Լենտա․ռու»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին» :

Պատճառը եղել է «Ֆեյսբուքում»  նորությունների հեռացումն է, որը  վերաբերել է  Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինացի նեոնացիստների ձերբակալված կողմնակիցներին:

«Նման գործողությունները վտանգ են ներկայացնաում ազգային անվտանգությանը, քանի որ խոսքը ոչ թե առանձին լրագրողների կամ բլոգերների որոշ շահարկումների, այլ իրավապահ մարմինների պաշտոնական տեղեկատվության մասին է: Այսպիսով՝ «Ֆեյսբուքը» մեր երկրի քաղաքացիներին զրկել է տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունից»,-գործակալությունը մեջբերում է Պիսկարևի խոսքերը:

Մարտի 7-ին «Ֆեյսբուքը» արգելափակել է  ռուսական ԶԼՄ-ների հոդվածները ` դրանք համարելով կեղծ: Մասնավորապես, ՌԲԿ-ի նյութում,որին հղում է տվել ՏԱՍՍ-ը, հաղորդվում էր Վորոնեժում Ուկրաինայի նեոնացիստական  «МКУ»  խմբավորման ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման մասին:

Placeholder
«Ֆեյսբուքում» ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Վասիլի Պիսկարև