Ցուցարարներն արգելափակել են Բեյրութի հյուսիսային մուտքերը
Աշխարհում
15:24 08/03/2021
Աշխարհ

Ցուցարարներն արգելափակել են Բեյրութի հյուսիսային մուտքերը

Ցուցարարներն արգելափակել են Լիբանանի մայրաքաղաքի հյուսիսային մուտքերը։ news.ru-ն գրում է, որ առավոտից ցուցարարները սկսել են փակել ճանապարհները այրվող անվադողերով և աղբարկղերով: Նման իրավիճակ է ոչ միայն Բեյրութում, այլև դեպի Բիբլոս և Բաթրուն քաղաքներ տանող մայրուղիներին, ինչպես նաև Բեյրութը հարավային Լիբանանին կապող մայրուղիներին:

Ճանապարհներ արգելափակելով ակցիաները Լիբանանում շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են իրական գործողություններ սկսել տնտեսական ճգնաժամից դուրս գալու և բնակչության կյանքի բարելավման համար:

Հուզումները սկսվել էին, երբ ազգային արժույթի գինը սև շուկայում հասել էր մեկ դոլարի դիմաց 10 հազար ֆունտ, այն դեպքում, երբ պաշտոնական փոխարժեքը պահպանվում էր 1,5 հազար ֆունտի սահմաններում: Լիբանանյան ֆունտը վերջին օրերի ընթացքում արժեզրկվել է 15-17 տոկսով: Բանկերում ավանդատուների արտարժութային հաշիվները սառեցվել էին 2019 թվականի հոկտեմբերից, իսկ մթերքի գները այս ընթացքում աճել են ավելի քան 200 տոկոսով:

Placeholder
Ցուցարարներն արգելափակել են Բեյրութի հյուսիսային մուտքերը