Արամ Վարդևանյան. Միջնորդելու եմ կարճել Վազգեն Մանուկյանի դեմ քաղաքական գործը
Իրավունք
10:31 09/03/2021
Հայաստան

Արամ Վարդևանյան. Միջնորդելու եմ կարճել Վազգեն Մանուկյանի դեմ քաղաքական գործը

Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Այս մասին հայտարարել է ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:

Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»,-տեղեկացրել է փաստաբանը։

Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ...

Опубликовано Aram Vardevanyan Понедельник, 8 марта 2021 г.

 

Placeholder
Արամ Վարդևանյան. Միջնորդելու եմ կարճել Վազգեն Մանուկյանի դեմ քաղաքական գործը