Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
Հասարակություն
19:08 09/03/2021
Հայաստան

Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

«Ազգային ժողովի շենքը շրջափակում ենք»,- Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ կոչ անելով փակել ԱԺ-իբոլոր մուտքերը։

Հանրահավաքի մասնակիցները Դեմիրճյան փողոցի կողմից փորձում էին փակել ԱԺ մուտքը, սակայն ոստիկանությունը սկսեց խոչնդոտել։ Բախում սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, ոստիկանները սկսեցին հրել  քաղաքացիներին։

«Կոչ ենք անում ոստիկաններին՝ սադրանքներին մի տրվեք, մենք ԱԺ չենք մտնում, ընդամենը շարունակում ենք մեր անհնազանդության ակցիան»,- հայտարարեց  ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։ 

Սակայն ոստիկանները սկսեցին հրել քաղաքացիներին, այդ թվում ՝ ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Ոստիկանությունը դիմում է սադրանքների»,- ավելացրեց Սաղաթելյանը։

Քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիան և վանկարկում ՝«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», « Ազգ-բանակ, հաղթանակ»։

«Ամոթ է , դուք ուժ եք կիրառում ձեր քաղաքացիների վրա։ Ամոթ է, այդ ուժը պետք է կիրառեիք Շուշիում, Հադրութում։ Խնդրում եմ ժողովրդի վրա ուժ մի կիրառեք»,- ասաց հավաքի մասնակիցներից մեկը։ 


Placeholder