Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է համապետական հերթական առաջնությունը
Սպորտ
18:35 09/03/2021
Հայաստան

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է համապետական հերթական առաջնությունը

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է համապետական հերթական առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մարտուղյակներում իրենց ունակությունները դրսևորել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի 96 մասնակիցներ /27 մարզուհի, 69 մարզիկ/:

Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մադոյանն ասել է, որ մրցողների շարքում  շնորհալի, հեռանկարային տղաներ և աղջիկներ կային: Կարևորն այն է, որ մասնագետները կարողանան «աճեցնել» նրանց, դարձնել բարձրակարգ վարպետներ: Այդ գործում անհրաժեշտ է նաև երկրում  ընդլայնել սուսերամարտի աշխարհագրությունը:

Չեմպիոնի պատվին արժանացել են երևանցիներ Էդվարդ Օվիկյանը /խոցասուսեր/, Մայքլ Հովհաննիսյանը /ճկասուսեր/,գյումրեցի Վահան Նազարեթյանը /թրասուսեր/, ինչպես նաև ճկասուսերակիր Աիդա Ալոյանը և խոցասուսերակիր Էմմա Պողոսովան /երկուսն էլ՝ Երևան/:

Առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացվի Ծաղկաձորում: Մրցանակակիրները կնախապատրաստվեն ապրիլին Մադրիդում  անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ երիտասարդները՝ Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը:  

Placeholder