Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների՝ այս գարնան նախընտրելի ուղղության եռյակում
Աշխարհում
13:29 09/03/2021
Հայաստան

Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների՝ այս գարնան նախընտրելի ուղղության եռյակում

Ռուս ճանապարհորդները զանգվածաբար որոշել են երկիրը լքել գարնանը՝ երեք օտարերկրյա երթուղիներով: Այս մասին հաղորդվում է «OneTwoTrip» առցանց ծառայության ուսումնասիրության մեջ, որը ներկայացնում է  «Lenta.ru»-ն։

Նշվում է, որ զբոսաշրջիկների մեծ մասը արձակուրդ է նախատեսել Թուրքիայում։ Այս ուղղությամբ պատվիրված են միջազգային թռիչքների ավիատոմսերի 34,6 տոկոսը:

Դեպի Հայաստան ուղղությունը երկրորդ տեղում է․ պատվիրված է ավիատոմսերի ընդհանուր թվի 10,5 տոկոսը։

Ղրղըզստանն ընդգրկվել է լավագույն եռյակում, որը նախընտրել են ճանապարհորդների 9.6 տոկոսը, ովքեր պատրաստվում են հանգստանալ արտերկրում:

Ցանկում ներառված են նաև ԱՄԷ-ն (7,8 տոկոս), Ադրբեջանը (4,4 տոկոս), Մալդիվները (3,9 տոկոս), Եգիպտոսը (3,6 տոկոս), Ղազախստանը (2,4 տոկոս), Մոլդովան (1,8 տոկոս) և Վրաստանը (1,7 տոկոս):
 

Placeholder
Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների՝ այս գարնան նախընտրելի ուղղության եռյակում