Լիբանանի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական ԱԹՍ
Քաղաքական
11:16 09/03/2021

Լիբանանի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական ԱԹՍ

Լիբանանյան լրատվամիջոցները այսօր առավոտյան հաղորդել են, որ լիբանանյան բանակի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ագրեսոր ԱԹՍ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ լիբանանյան բանակի հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել իսրայելական ԱԹՍ-ի ուղղությամբ, որը թռիչք էր իրականացնում Միսս ալ-Ջաբալ  տարածքում գտնվող լիբանանյան բանակի հենակետի վերևում, խախտելով Լիբանանի օդային տարածքը:

2006 թվականի Լիբանանի դեմ 33-օրյա պատերազմի ավարտից հետո ընդունված Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը Սիոնիստական ​​ռեժիմին կոչ է անում զերծ մնալ Լիբանանի դեմ թշնամական գործողություններից, սակայն ռեժիմը, անտեսելով բանաձևը, մշտապես խախտել է Լիբանանի օդային, ցամաքային ու ջրային սահմանները:

Placeholder
Լիբանանի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական ԱԹՍ