Բաքվում նավ է բռնկվել
Տարածաշրջան
16:33 10/03/2021
Տարածաշրջան

Բաքվում նավ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող նավի վրա, որը մարվում է Պետական հրշեջ ծառայության ստորաբաժանումների կողմից: Այդ մասին չորեքշաբթի օրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են այդ երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկատվություն է ստացել Բաքվի Սուրախանի շրջանի Հովսան գյուղի նավամատույցում խարսխված նավի վրա հրդեհի բռնկման մասին»,-ասել են նախարարությունից:

Ընդգծվում է, որ դեպքի վայր են դուրս բերվել Պետական հրդեհային պաշտպանության ծառայության ստորաբաժանումները և հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

Հայտնել են նաև, որ դեպքի մանրամասների մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

Placeholder
Բաքվում նավ է բռնկվել