Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն ընտրել է մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանին
Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինի կողմից ընտրվել է Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու:
«Ես անչափ երջանիկ եմ, որ հիանալի երաժիշտ Եվգենի Կիսինն ընտրել է ինձ Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: Ինձ համար մեծ պատիվ է: Անհամբեր սպասում եմ Ռուրում սեպտեմբերի 8-ին կայանալիք մենահամերգին»,- գրել է Եվան ֆեյսբուքյան իր էջում:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։ 2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։