10.03.2021. Կորոնավիրուսի 340 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:11 10/03/2021
Հայաստան

10.03.2021. Կորոնավիրուսի 340 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Առողջացել է 163 մարդ:  Մահացել է 7 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175538 դեպք, որոնցից 165259-ն` առողջացած, 3237-ը` մահվան ելքով: Մահվան ևս 834 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4071 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում:

Placeholder
10.03.2021. Կորոնավիրուսի 340 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է