Ուկրաինայում ութ ըմբիշ դարձել է մրցանակակիր
Սպորտ
18:47 10/03/2021
Հայաստան

Ուկրաինայում ութ ըմբիշ դարձել է մրցանակակիր

Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Ուկրաինայի Լվով  քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմի ութ անդամներ դարձել են  մրցանակակիր  (երեքական առաջին և երրորդ ու  երկու երկրորդ տեղ):

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝ Հայաստանից բացի, երիտասարդական այդ ստուգատեսում հայտավորված էին նաև  Մոլդովայի, Սլովակիայի, Լիտվայի և տանտերերի  160 ներկայացուցիչներ:

 

Placeholder
Ուկրաինայում ութ ըմբիշ դարձել է մրցանակակիր