Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին
Աշխարհում
12:58 10/03/2021

Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին

Բուքինգհեմյան պալատը պատասխանել է Օփրա Ուինֆրիի հետ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի սկանդալային հարցազրույցին, որում զույգը թագավորական ընտանիքին մեղադրում էր ռասիզմի, ստախոսության, իրենց ֆինանսական աջակցությունից զրկելու, ինքնասպանության եզրին հասցնելու ու մի շարք մեղքերի մեջ։ Այս մասին գրում է BBC-ն։

Հարցազրույցի հրապարակումից օրեր անց միայն Բուքինգհեմյան պալատն արձագանքել է զույգի հարցազրույցին։

«Ողջ ընտանիքը վշտացած է՝ իմանալով, թե որքանով մարտահրավերներով լի է եղել վերջին մի քանի տարիները Հարրիի և Մեգանի համար:

Բարձրացված խնդիրները, մասնավորապես՝ ռասիզմի հետ կապված, մտահոգիչ են: Չնայած որոշ հիշողություններ կարող են տարբեր լինել, դրանք շատ լուրջ են ընդունվել և ընտանիքը մասնավոր կերպով կանդրադառնա դրանց: Հարրին, Մեգանն ու Արչին միշտ կլինեն ընտանիքի շատ սիրված անդամներ»,- ասվում է պալատի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Մեգանը հայտարարել էր՝ իր որդի Արչիին, որն այժմ մեկ տարեկան է, մերժել են արքայազնի տիտղոսը, քանի որ թագավորական ընտանիքում անհանգստություն կար այն մասին, թե նրա մաշկը որքան մուգ կլինի։

 

 

Placeholder
Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին