Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմ քայլի» պատգամավորները լավ էլ ազդվում են այս վիճակից. Միքայել Մելքումյան
«Կարևոր է, որ Ազգային ժողովի հիմնական մուտքերը փակ են: Ունի ոչ թե տեխնիական, այլ մեծ բարոյական ու քաղաքական նշանակություն»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, իրենց քայլերի միջոցով ժողովուրդը Հայրենիքի փրկության շարժման գլխավորությամբ ստիպում է քաղաքական մեծամասնության պատգամավորներին քննարկել մեկ հարց՝ ճգնաժամից դուրս գալու հարցը, այն է՝ ռազմական դրության վերացում, հրաժարականի պահանջ:
Մ.Մելքումյանն ասաց, որ պատգամավորները լավ էլ ազդվում են այս վիճակից, իրենք են շփվում նրանց հետ, գիտեն:
«Այս գործընթացը քաղաքական է, որևէ մեկը չի պատրաստվում գնալ հակասահմանադրական ճանապարհով: Ժամանակի ընթացքում հասունանալու է հրաժարականի պահանջը: Իրենք էլ են գիտացել, դրա համար արտահերթ ընտրությունների խնդիր է դրվում»,- ասաց ԲՀԿ-ական պատգակավորը:
Նա նշեց, որ, ըստ էության, այսօր կառավարման պետական համակարգը կազմալուծված է:
«Անիշխանության վիճակում շարունակել երկար գնալ՝ հղի է մեր պետականության կորստի ամենառեալ վտանգներով»,- ընդգծեց նա:
Մ.Մելքումյանի խոսքով, հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը պետք է հանրային ճնշումը մեծացնի, երեկվա տեղի ունեցածը՝ ԱԺ երկրորդ մուտքի փակումը, այդ քայլերից մեկն է:
«Կշարունակվի հանրային ճնշումը, դրան զուգահեռ, կարծում եմ, մարզերում ցանցային ձևով կշարունակվի ճնշման գործընթացը:
Մի փոքր էլ համբերեք, արդյունք կլինի, արտահերթ էլ կլինի, լավ երկիր էլ կունենանք»,- ասաց Միքայել Մելքումյանը: