Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր  դեպք
Առողջություն
12:11 11/03/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախում մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության  2 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է   3581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2400 դեպք: Կատարվել է 21029 թեստավորում:

 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք