Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է
Օրվա թեմա
18:28 11/03/2021
Հայաստան

Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է

Աշխարհի և եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:

Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ »,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է